Search
Close this search box.

Հայտնի է, թե ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր՝ մայիսի 23-ին, պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի ցուցակի հաջորդ համարը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջինս որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:

Ցուցակում հաջորդը Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն է, որը հայտնել է, որ կվերցնի մանդատը:

Please enter a valid URL