Search
Close this search box.

Ընդդիմութունն այսօր հանրահավաք չի անի

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի հրավիրի. պատճառը եղանակային պայմաններն են։

«Այսօր՝ վաղ առավոտվանից, շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:

Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:

Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:

Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:

Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում», — այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Please enter a valid URL