Search
Close this search box.

«Բրյուսելու Արցախի ինքնորոշման իրավունքը հանձնվեց ». Նաիրա Զոհրաբյան

Ավարտվեց բրյուսելյան եռակողմ հայադավ հանդիպում։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ։

Եւ ընդամենը՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»
Ահա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձեւաչափով։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի եւ երկու երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։
Քննարկումն անկեղծ եւ արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մանրամասն քննարկում ունեցանք հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու եւ անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
Մենք հասանք հետեւյալ արդյունքների.

Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը եւ կայուն իրավիճակ ապահովելուն:

Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար:
Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։

Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը:

Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության:
Նաեւ շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարեւորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում:

Please enter a valid URL