Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն ունակ են պաշտպանելու իրենց ինքնիշխանությունն, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նման սպառնալիքների առաջացման դեպքում, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ոչ մի կասկած չկա, որ, եթե անվտանգության սպառնալիք լինի պետություններին, ՀԱՊԿ-ում համապատասխան որոշումներ կկայացվեն», — ասել է Զասը «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։