Search
Close this search box.

Ալլա Պուգաչովան ՌԴ-ից արտագաղթելու և Գալկինից բաժանվելու լուրերի մասին

Երգչուհի Ալլա Պուգաչովան հերքել է հաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը։ Երգչուհու մեկնաբանությունը ներկայացնում է «Իզվեստիան»։

Թել Ավիվում գտնվող աստղը և նրա ամուսինը, ի թիվս այլ հայտնիների, մասնակցել են ռուսական մշակույթին և նրա ազատությանը նվիրված համաժողովին: Ընդ որում` միջոցառման շրջանակներում արծարծվել է նաև հայրենիքից հեռացած հայրենակիցների վերադարձի թեման։ Արտիստն այս հարցի շուրջ մասնակցել է զրույցին և նշել, որ պատրաստվում է սեպտեմբերին ամուսնու ընկերակցությամբ տուն վերադառնալ:

Ալլա Պուգաչովան հերքել է իր արտագաղթի մասին լուրերը.

Ավելի վաղ Պուգաչովան ասել էր, որ ծրագրում է Ռուսաստան վերադառնալ աշնանը: Նա նշել էր, որ երեխաները հիմա առցանց են սովորում, սակայն սեպտեմբերի 1–ին պետք է գնան դպրոց։

Please enter a valid URL