Search
Close this search box.

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը բերման ենթարկվեց․ փաստաբան

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին որոշ լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տեսանյութ էր տարածվել, հետագայում պարզվել էր, որ տեսանյութը հին էր՝ արվել էր ձմռանը՝ Դեմիրճյան փողոցում։ Այնտեղ նա գումար էր բաժանում որոշ քաղաքացիների։

Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ նա գումարը տվել էր մուրացկաններին՝ ձմռանը, իսկ այժմ ոստիկանության քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացնում Արամ Գրիգորյանի բնակարանը և փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ։

Խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել բնակարանում, սակայն որոշում է կայացվել՝ Գրիգորյանին բերման ենթարկելու, ինչը Վարոսյանի դիտարկմամբ՝ տրամաբանական չէ։

Please enter a valid URL