Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին լուրերի առավոտյան ամփոփում ՌԴ ՊՆ-ից

▫️Ռուսաստանի զինված ուժերի բարձր ճշգրտության հեռահար հրթիռները ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի համար ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից մատակարարված զենքերն ու ռազմական տեխնիկան։ Ավերվել են նաև վառելիքի պահեստարանները։

▫️Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 36 տարածք, ինչպես նաև զինամթերքի 8 պահեստ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակավայրերում։

▫️Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է 4 հրամանատարական կետ, Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 47 տարածք և զինամթերքի պահեստ։ Խոցվել է 52 միավոր զինտեխնիկա և ուկրաինական Սու-25 ինքնաթիռ։

▫️Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ևս մեկ Սու-25 ինքնաթիռ, 14 ուկրաինական ԱԹՍ և 8 Սմերչ։

▫️Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են 77 հրամանատարական կետ, Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 602 տարածք, 43 հրետանային և ականանետային միավոր, 2 Գրադ մարտկոց, 10 զինամթերքի պահեստ և Բուկ-M1 համակարգի գործարկման կայան։

Please enter a valid URL