Search
Close this search box.

Մեկդ մոտեցե՞լ, հարցրե՞լ է «Գարիկ ջան, ո՞նց հասար էս օրին». չեք հարցրել, բայց էս 2 օրերի ընթացքում իրար հերթ չտալով էս մարդու ահաբեկիչ սարքեցիք

Քիչ առաջ ֆեյսբուքյան ընկերներիս ցանկից մի կնոջ հեռացրեցի, ով ասում էր, որ ինքը մանկապարտեզի երեխա ունի ու խորապես մտահոգված է Մխոյի պապայի՝ Գարիկի հայտարարությունից։ Սիրում եք, չէ՞ ձեր էրեխեքին, ամեն կերպ փորձում եք պաշտպանել, չէ՞ նրանց, մտահոգվում եք, չէ՞ նրանց անվտանգության համար։ Գարիկն էլ էր սիրում իր որդուն, մտահոգվում նրա անվտանգության համար, ու դրա համար էլ պատերազմի առաջին իսկ օրը շտապեց որդու մոտ, որ գուցե վերջին անգամ տեսնի, գրկի ու պաշտպանի։ Բայց չհասավ։ Առավոտյան պետք է տեսներ որդուն, բայց գիշերը հրետակոծության տակ ընկավ, բայց հրաշքով ողջ մնաց, ինչի համար մինչև հիմա իրեն չի ներում։ Տեղափոխվեց հիվանդանոց, իսկ օրեր անց, հենց հիվանդանոցում, ստացավ որդու զոհվելու լուրը։
Մխոն զոհվեց նաև այն կնոջ մանկահասակ երեխայի համար, ով էսօր գրել էր, որ վախենում է Մխոյի հոր խոսքերից։ Մարդուն, ով անզորությունից գալարվում ա, մարդուն, ով կարծում ա, որ եթե մի օր շուտ հասներ, գուցե որդին ողջ լիներ, մարդուն, ով իր օրը սկսում ու ավարտում ա Եռաբլուրում, էսօր սարքել եք տեռորիստ, ձեր էրեխեքին եք իրենցի պաշտպանում…

Իսկ մեկդ մոտեցել, հարցրե՞լ է. «Գարիկ ջան, ո՞նց ես, ո՞նց հասար էս օրին»։ Չեք հարցրել, բայց էս 2 օրերի ընթացքում հասցրել եք էտ մարդուն ահաբեկիչ սարքել, մի բան էլ վախենալ երեխաների անվտանգության համար…

Ես վստահ եմ, որ իր զավակին սիրող ու այդ զավակին նման կերպ կորցրած ցանկացած բանական ծնող անզորությունից պատրաստ ա ամեն ինչի՝ իր զավակի մահվան մեղավորներին պատժելու համար։ Ու ինձ համար անհասկանալի են այս օրերի այն ծնողները, ովքեր կեղծ բարեպաշտությամբ ու մտահոգ դեմքով անհանգստանում են Գարիկի ասած խոսքերից։ Աստված չանի դուք Գարիկի փոխարեն հայտնվեք։ Աստված չանի ձեր սիրած ու փայփայած երեխային նման կերպ խլեն ձեզնից։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ գազանի կվերածվեք դուք դրանից հետո։ Դրա համար եկեք հիմա մի ասեք բաներ, որոնց համար երկու անգամ մտածելուց հետո ամաչելու եք։ Գարիկի որդին ձեր էրեխեքի համար ա զոհվել, ու ամենավերջինը Գարիկից պիտի պաշտպանեք ձեր էրեխեքին։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL