Search
Close this search box.

Ադրբեջանի վարչապետը հայտնել է, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտնել է իր երկրի և Հայաստանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայությունը․ «Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում (Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով) ընթացող հանդիպումներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»։

Ասադովը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում։

Նա, մասնավորապես, հայտնել է ադրբեջանական կողմի մտահոգությունն առ այն, որ եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որը նախատեսում է հայկական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից մնում է անկատար։

Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն «մոտ ապագայում լուրջ առաջընթաց է ակնկալում երկու հարցերում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»։

Please enter a valid URL