Search
Close this search box.

«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում 6 մեքենաներ են բախվել. կա զոհ

Մայիսի 20-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford Explorer», «Kia Forte» (վարորդ՝ Մ․ Ա․), «BMW 3» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 2000 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1995 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը մահացել է:

Please enter a valid URL