ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10 երկրներում։
Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով և հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ դրանով առավելապես վարակվում են երեխաները, իսկ մահացության մակարդակը տատանվում է 4-ից 22%-ի սահմաններում: Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 օր, իսկ կապկի ծաղկի ախտանշաններն են ջերմությունը, մեջքի և մկանների ցավը, դողը և հոգնածությունը։