Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը.
Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել…
Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն..