Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները միջանցք բացեցին ու պատգամավորները մուտք գործեցին Մարիոթ հյուրանոց, որտեղ այս պահին Փաշինյանը մասնակցում է համաժողովի

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք այսօր երթով հասել էին ՀՀ նախագահի նստավայր, երթը շարունակել են մինչեւ Հանրապետության հրապարակ:

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը:: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանները շղթա են կազմել հյուրանոցի դիմաց: Ցուցարարները վանկարկում են՝ «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:

«Մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այս իշխանության հեռացումն է։ Սա հայրենիքի համար պայքար է»,-հայտարարեց ՀՀԿ-ական Հայկ Դերձյանը։ Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է համախմբում, ինչը, ըստ նրա, հնարավոր չէ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք հոգնելու այս պայքարից, գաղափարից ոչ ոք չի հոգնում։ Մենք մեր երկրի, հայրենիքի համար ենք կռիվ տալիս»,-ասաց Դերձյանը:

Please enter a valid URL