Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարություն Արշալույս գյուղում

Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին:
Դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ իբր ընկել էր երկաթի վրա: Հիվանդանոցում ոստիկաններին չհաջողվեց նրա հետ խոսել. ի վիճակի չէր բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չէր ներշնչում. ծակած-կտրած վերքը կարող էր դանակահարության հետևանք լինել:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվեցին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել էր Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`

Please enter a valid URL