Search
Close this search box.

Հին եւ նոր Բեզոյանը. հիմա էլ Փաշինյանի կառավարությունն է փողեր տալիս

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ որոշում է կայացրել, նախատեսել Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքներն ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Լինսի Հիմնադրամի <<Ճանապարհաշինություն>> ծրագրի, ծախսված մեծ փողերի մասին շատ է խոսվել, այդ ծրագրի ղեկավարն Էդուարդ Բեզոյանն էր, որի առանձնատան վրա տարիներ առաջ ավազակային հարձակում կատարվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին էլ Բեզոյանը շարունակում է պետական բյուջեի փողերով ճանապարհաշինական մեծ ծրագրեր իրականացնել, օրինակ՝ Ոսկեպարում 300 միլիոն դրամանոց ծրագիրը որը, իմ տեղեկություններով՝ նախագծին ոչ համապատասխան իրականացվեց։
Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Հայաստանում կոռուպցիան վերացել է, կոռուպցիա չկա, չիք։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL