«Ահա և վերջ>>,- ասաց մի ծեր ու իմաստուն ձի, տեսնելով առաջին ավտոմեքենան։Այսպես սկսեց իր ելույքը ՔՊ-ական պատգամավոր Լիլիլթ Ստեփանյանը ։
Խորհրդարանական ընդդիմության քաղաքական հյուրախաղերի միակ պատճառը, սկզբնաղբյուրն ու <<փորացավը>> ՝ ապօրինի գույքի բռնագանձնման օրենքի փոփոխության նախագիծը՝ շահառուների ավելի մեծ շրջանակով, այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգի թիվ մեկ հարցն էր։
Երևանի փողոցներում անմռունչ ու անտրտունջ, <<10 րոպեով հերոսաբար փողոց փակող>>, <<քաղաքը կասեցնող փրկիչները>> պայքարում են ոչ թե Արցախի, այլ իրենց՝ ապօրինաբար ձեռք բերված գույքը պահպանելու համար։ Ուշագրավ էր դատախազության ներկայացրած պաշտոնական թվերը՝ արդեն 300 քրեական գործ կա, որից 6-ով շահառու են ընդդիմադիր պատգամավորները։ Դե սիրտ բեր, որ ԱԺ-ում մնաս- աշխատես։ Այս տեսանկյունից բավականին օրիգինալ ու բացառիկ է դիտվում ընդդիմության ներկայացուցիչ մեկի ՝ օպերային բարիտոն ձայնային տեմբրով արված հայտարարությունները առ այն, թե իրենք թալանը հետ են բերելու։ Ինչ խոսք , կարող են, փողոցում ընթացող պրոցեսները հենց դրա համար են։
Այնինչ քննարկվող նախագիծը պետությունից թալանածը հետ բերելու մասին է։ Բայց մի բան չի համընկնում այս հայտարարություններին։ Պարզվում է, խորհրդարանական ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ տվյալ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։ Կներեք, բայց սա արդեն աբսուրդ էլ չէ։
Այնինչ քննարկվող նախագիծը պետությունից թալանածը հետ բերելու մասին է։ Ու կայծակնային արագությամբ իշխանությունը զավթելու ծրագիրը՝ քննարկվող օրենքի նախագծի չեղարկման միակ ու անտանելի մեծ ցանկության զուգորդմամբ, մնաց անկատար։