Search
Close this search box.

Զինված միջադեպ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ․ սպանվել է ադրբեջանի քաղաքացի

Երկուշաբթի՝ մայիսի 16-ին, զինված միջադեպ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ։

Հաղորդվում է, որ իրանցի սահմանապահները կրակել են Ադրբեջանի քաղաքացի Միրջավադ Մուսաևի վրա, ով փորձել է խախտել Իրանի պետական ​​սահմանը։

Պետական ​​սահմանային ծառայությունը նշել է, որ սպանված Ադրբեջանի քաղաքացու դին դատախազության ներկայացուցիչների ներկայությամբ հանձնվել է ընտանիքի անդամներին։

Նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL