Search
Close this search box.

15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Please enter a valid URL