Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Գարիկը մեկ ժամից այստեղ չկանգնի, ներս ենք մտնելու. Կարին Տոնոյան

Զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ինչպես նաև 44–օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալումից ազատ արձակելու պահանջով գտնվում են ՔԿ զինվորական քննչական վարչության դիմաց։

Զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ չեն հեռանալու այնտեղից, մինչև44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հայրն ազատ արձակվի։ Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը’ Կարին Տոնոյանն էլ նշեց, որ եթե մեկ ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողները ներս են մտնելու շենք։

«Մենք գիտենք, որ Գարիկի գործը քննվելու է այստեղ։ Եթե մեկ ժամից Գարիկն այստեղ չեղավ, դուք մեզ հետ գործ եք ունենալու ներսում։ Այդ ժամանակ բոլորիս ձերբակալեք։ Որևէ ծնողի մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու։ Այս ծնողներն այն ծնողներն են, որոնց երեխաները թուրքի առաջ կանգնել են նաև ձեզ համար, հանկարծ մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք»,- դիմելով վարույթն իրականացնող մարմնին’ ասաց Կարին Տոնոյանը։

Զոհված զինծառայողների ծնողներից մեկն էլ հավելեց. «Հիմա իրենք էլ են արդեն եկել ու կանգնել թուրքի առաջ»։

Please enter a valid URL