Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստցիկ Գալեյանը։
«Առավոտյան այցելեցին ռազմական ոստիկանության ծառայողները և տնից բերման ենթարկեցին ամուսնուս, թե ինչու, պատճառը հայտնի չէ»,- ասել է տիկին Գալեյանը։
Հիշեցնենք, որ 2020ժ–ի սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Ծնողները պահանջում են պատժել պատերազմի մեղավորներին։