«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Այս պահին փակ են մասնավորապես, Աբովյան, Մոսկովյան, Ռուբինյանց փողոցները:
Հիշեցնենք, որ նախօրեին բերման են ենթարկվել ռեկորդային թվով քաղաքացիներ՝ 417 մարդ: «Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,– նախօրեին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: