Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ որդու զոհվելու թիվ 1 մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, նույնը գրել եմ իմ ցուցմունքում․ զոհված զինծառայողի հայր

Գլխավոր դատախազության դիմաց շարունակվում է 44–օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի վերաբերյալ իր հայտարարությունների մասով մեղադրյալի կարգավիճակ տալու և ձերբակալելու պահանջով։

NEWS.am-ի հետ զրույցում Վահիդ Սահակյանը, որը անմահացած հերոս Ժորա Սահակյանի հայրն է, հայտնում է, որ պատերազմին, իր որդին ու ընկերները, բաց երկրնիք տակ ամբողջ օդուժի դեմ պայքարել են և հոկտեմբերի 30–ին հրետակոծությունից ու ավիահարվածներից հետո գրեթե ողջ վաշտը՝ 11–րդ վաշտը թվով 36 հոգի զոհվել են։

«Առաջին օրվանից հազարավոր հարցեր են եղել, որոնք պատասխանները ես ուզում էի ստանալ։ Այդ հարցերն անպատասխան մնացին և մեր վրդովմունքն ավելի սաստկացավ, երբ ապրիլի 13–ին Աժ–ում չեմ էլ ուզում ասել՝ գերագույն գլխավոր հրամանատարը, հայտարարեց, որ կարող էինք պատերազմը շուտ ավարտել, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Իմ որդին զոհվել է հոկտեմբերի 30–ին, ես առաջիններից մեկն են, որ որդուս զոհվելու թիվ մեկ մեղավորը համարում եմ վարչապետ Փաշինյանին, որը չունենալով որևէ զինվորական կրթություն, չծառայելով բանակում, դարձել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար, և ինքը բազմիցս իր խունտայի հետ կրկնել է, որ երկիրը, հողերը ծախված են 2011–ին, 2013–ին։ Հիմա հարց է առաջանում, եթե այդ ժամանակ հողերը ծախված էր, ինքը դա ինչո՞ւ 2018–ին չհայտատարեց, ինքն է պարտվել, մեր զինվորը չի պարտվել»։

Նա հայտեց, որ Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել և պնդել, որ թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Please enter a valid URL