Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։