Search
Close this search box.

Փաշինյանի տարօրինակ հայտարարությունը Մոսկվայում

Մոսկվայում տեղի է ունեցել պրոռուսական թերեւս ամենածաղրանկարային բլոկի՝ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հավաքը։ ՀԱՊԿ-ի ծաղրանկարային բնույթը հատկապես ընդգծվեց Ղազախստան անփառունակ ելումուտում, Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ռազմական արշավներում։ ՀԱՊԿ-ը Հայաստանի հարցում աջակցեց Բաքվի ռազմական ներխուժումներին, հրաժարվելով իր կանոնադրությունից, իսկ ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ, որը Մոսկվան հռչակել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու «հատուկ գործողություն», ՀԱՊԿ ղեկավարները Եվրասիայում խաղաղության պահպանման հարցում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հույս հայտնեցին։

ՀԱՊԿ մոսկովյան հավաքում հնչած ելույթներն էլ բխում էին այս բլոկի բնույթից։ Օրինակ, Լուկաշենկոն առաջարկեց ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անջատել ինտերնետը։ Ընդհանուր ֆոնից չառանձնացավ նաեւ ՀԱՊԿ-ը նախագահող Նիկոլ Փաշինյանը։ Նա ՀԱՊԿ-ին նախատեց «Հայաստանի սուվերեն տարածք» Բաքվի ներխուժումներին չարձագանքելու, ՀԱՊԿ երկրներին՝ Բաքվին զենք վաճառելու համար, եւ անմիջապես երախտագիտություն հայտնեց Պուտինին պատերազմը կանգնեցնելու համար եւ եւս մեկ անգամ հավատարմություն հայտնեց եռակողմ հայտարարություններին։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները սակայն խնայեցին Նիկոլին, այլապես կարող էին հարցնել՝ եթե հավատարիմ ես եռակողմ հայտարարություններին, էլ ի՞նչ ես ուզում մեզնից, էլ ի՞նչ «Հայաստանի սուվերեն տարածք»։
LRAGIR.AM

Please enter a valid URL