Search
Close this search box.

Մոսկվայից առաջ ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։

Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։

Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL