Ոստիկանությունը հիմա Նիկոլ Փաշինյանից զատ, նաեւ նրա արձանն է պաշտպանում
Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հոգում են հարյուրավոր ոստիկաններ, անվտանգության աշխատողներ, թիկնապահներ։ Հիմա ոստիկանությունը նաեւ նրա արձանի պահպանությամբ է զբաղված։ Իջեւանից հայտնում են, որ անցած գիշերվանից ոստիկանները գիշերային պահակություն են իրականացում Իջեւանի Ամենափրկիչ եկեղեցու պատի տակ, փողոցի ծայրին հառնող արձանի նկատմամբ։
Իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի ստեղծած արձանը անհայտ անձանց կողմից վնասվել է Գյումրիի ճանապարհին, վերանորոգելուց հետո տեղադրվել Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, որտեղ անհայտ անձանց կողմից արձանը գլխատվել էր։ Այն վերանորոգելուց հետո տեղադրվել է Իջեւան քաղաքում, Ամենափրկիչ եկեղեցու պատի տակ, փողոցի եզրին, սակայն մի քանի օր առաջ անհայտ անձինք վնասել էին արձանը։
Այդ պատճառով էլ ոստիկանները գիշերային հսկողություն են սահմանել ։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից