Search
Close this search box.

Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

Սիրելի հայրենակից,
մայիսի 17-ին՝ ժամը՝ 08:00-ին

— բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին
— բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին
— աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին, որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի
— դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ անում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին
— բոլորին հորդորում եմ ակցիաների ժամանակ զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին։
Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյան

Please enter a valid URL