Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից հետո երկկողմ բանակցություններ կանցկացնի Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, որի հետ երկկողմ հանդիպում կարծես թե նախատեսված չէ՝ այդպես է երևում է Պեսկովի խոսքից։
Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։