Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 8934 թեստավորում: Առողջացել է 21 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 917 դեպք, որոնցից 412 071-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 539 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 078 174 թեստավորում: