Search
Close this search box.

«Եվրատեսիլի» կազմակերպիչներին մեղադրել են քվեարկության արդյունքները փոխելու մեջ

Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները Եվրատեսիլ 2022-ի կազմակերպիչներին մեղադրել են իրենց միավորները փոխելու մեջ։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։

Մրցույթի կազմակերպիչների ներկայացրած ամփոփիչ աղյուսակի համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը (12 միավոր) բաժին է հասել Մեծ Բրիտանիային, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ուկրաինային՝ 6 միավոր։ Վրաստանի հանրային հեռարձակողն ընդգծում է, որ իրենք ուկրաինացի կատարողներին տվել են 12 միավոր։

Նման խնդիր է առաջացել նաև ադրբեջանական ժյուրիի հետ, որը նույնպես Ուկրաինային տվել է ամենաբարձր միավորը, որը հաշվվել է հօգուտ Մեծ Բրիտանիայի։

Միաժամանակ Ռումինիայի ներկայացուցիչները առավելագույն միավոր են տվել Մոլդովային, սակայն նրանց գնահատականը տրվել է Ուկրաինային։

Կազմակերպիչների կատարած փոփոխությունների արդյունքում Մոլդովան Ռումինիայից ոչ մի միավոր չստացավ։

Նշվում է, որ մինչ քվեարկության հայտարարումը Եվրոպական հեռարձակողների միությունը մրցույթից հանել է վեց երկրների ժյուրիի՝ «քվեարկության սխալ սխեմայի» հիման վրա։

Եվրատեսիլ 2022-ում առաջին տեղը զբաղեցրել է ուկրաինական Kalush Orchestra խումբը, երկրորդը և երրորդը՝ համապատասխանաբար Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները։

Please enter a valid URL