Search
Close this search box.

Վաղվանից ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանելու ակցիաներում ներգրավված բոլոր մեքենաները և պահելու է երկար ժամանակով․ աղբյուր

Ոստիկանությունում Civic.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կա որոշում, որ վաղվանից ընդդիմության երթերի մասնակից անխտիր բոլոր մեքենաները տարվեն տուգանային հրապարակ և պահվեն շատ երկար։

Ոստիկանությունը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ 30-40 հոգի նույնքան մեքենայով ավտոերթ է անում, միտումնավոր դանդաղեցնում երթևեկության ընթացքը և դրանով անհարմարություններ ստեղծում երթևեկության մյուս՝ հազարավոր մասնակիցների համար։

Աղբյուրի պնդմամբ՝ ծառայողներին հորդորվել է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ այդ թվում կոշտ քարշակումը։

Please enter a valid URL