Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սենո Երկանյանը այսօր կդառնար 21 տարեկան: Հերոսի մայրը՝ Մարիան գրում է.
15.05.2022, տղես, ուղիղ 21 տարի առաջ այս օրը առավոտը 08։30, 4 կգ քաշով, դու լույս աշխարհ եկար։ Աշխարհս լուսավորիր քո գալով։ Այնքան հպարտ եմ քեզ գրկել։ Ես ամենա երջանիկ մայրիկն էի։ Այդ օրը ամբողջ հիվանդանոցում միակ արու զավակն էիր։ Բոլորը քեզանից էին խոսում։ Իսկ ես հպարտ ու երջանիկ, գրկում ու ուրախանում էի։ Այնքան խելոք էիր։ Ուտում քնում, ախ էի անում, որ մի փոքր զարթուն մնայիր՝ մոխրագույն աչքերդ տեսնեի։
Փոքրուց ինձ չէիր տանջում, փոքրուց էլ հոգատար էիր։Տենց էլ մեծացար։ Մանկապարտեզում համ երեխաներն էին քեզ սիրում, համ դաստիարակները։ Երբ գալիս էի քեզ տանեի, ընկնում ամբողջ մանկապարտեզով ման էի գալիս, որ տեսնեի ում սենյակիում կգտնեի։
Արևս, իմ աշխարհ,իմ օդ ու ջուր։ Ո՞նց էիր սիրում դու քո ծնունդը նշել, որ քեֆ անեիր, նվերներդ բացեիր։ Վերջին ծնունդդ պոստում անցավ, նենց էիր նեղվել, որ կորոնայի պատճառով չթողեցին մենք գանք, համ էլ հանեցին պոստեր։ Ասիր. «Մամ, մյուս ծնունդիս ամպայման իրար հետ կնշենք, ինչ ուզումա լինի, եթե ես չեկա, դուք կգաք, կարոտել եմ ահավոր»։ Ասի՝ խոստանում եմ, տղես։
Բայց դու չեկար։ Անցյալ տարին Եռաբլուրում մենք եկանք քեզ մոտ, ու ես խոստացա, որ էլ չեմ նշի քո ծնունդը Եռաբլուրում, ոչ մի տորթ, ոչ մի թիվ ու փուչիկ, որ ծնունդի տեսք չունենա, միայն լիքը ծաղիկներով կգամ ու այնտեղ կանցկացնեմ։ Այդպես էլ արեցինք։ Առավոտվա 7։30- ից մոտդ եմ եղել, մինչև 3-ը։ Արևս մենք խոստացել ենք, մեր տանը այլևս ոչ մի տոն չի նշվի, ոչ Նոր տարի, ոչ փետրվարի 14 ու 23, ոչ մարտի 8, ոչ էլ ապրիլի 7։ Այդ բոլոր տոնները մեռան մեզ համար, մենք հուղարկավորեցինք այն ոսկորների հետ, որը մեզ տվել էին՝ ասելով, թե դու ես։
Ես քեզ սպասում եմ, սպասում ենք Աննայի հետ, դու կգաս, ամպայման կգաս ու ես քեզ խոստանում եմ, աբողջ աշխարհը քո գալը կնշի մեզ հետ։ Դու նորից երջանկություն կբերես մեզ։ Արևս, իմ արևը հիմա խավարածա առանց քեզ, հոգիս դատարկ, տունս դատարկ` առանց քեզ։
Ես սպասում եմ, որ մի պայծառ օր, Աստծո օրհնությամբ դուռը կբացվի, ու դու ներս կմտնես, կգրկես ինզ։ Աաախ, ինչ դաժանա առանց քեզ։
Սպասում եմ տղես։