«Անկեղծ ասած, մի քիչ հիվանդ էի։ Իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը տապալվել է, պառակտվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ, լսե՛ք, ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ելույթ ունենալով հանրահավաքում։
Քաղաքական գործչի այս հայտարարությանը հետևեցին ծափահարություններ, բացականչություններ։
Նրա խոսքով` չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին, հայրենիքն, ժողովրդին։
Մինչ ելույթին անցնելը, նա ներկաներին շնորհավորեց Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։
«Եկեք ծափերով ողջունենք միմյանց։ Իմ կարծիքով, ամուր, ավանդական ընտանիքն ուժեղ պետության հիմքն է։ Ամուր և ավանդական ընտանիք, այլ տարբերակ չենք հանդուրժելու»,-ասաց Վանեցյանը։