Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմում զոհված Յուրա Սարգսյանի 5 հոգանոց ընտանիքն ապրում է 28 քառակուսի մակերեսով մի համեստ բնակարանում

44-օրյա պատերազմում անմահացած Յուրա Սարգսյանին բակում բոլորն էին ճանաչում․ գիտեին՝ կյանքով լեցուն երիտասարդին պատերազմ մեկնելու մտադրությունից հետ պահելու փորձերն ապարդյուն էին անցնելու։ Հոկտեմբերի 22-ին ռազմաճակատ մեկնած ու իր պաշտելի Շուշիում մարտիրոսված հերոսի անունը, որ փորագրված է շենքի բակում կանգնեցված հուշաքար-աղբյուրին, այդ բակում մեծացող շատ սերունդների կօգնի հասկանալ, թե հայրենիքի սահմաններն իրականում ինչպես են գծվում։

Պատերազմում միակ որդուն կորցրած Սարգսյանների մխիթարանքը հիմա Յուրայի երկու զավակներն են։ Մայրը հիշում է՝ Յուրան հաճախ էր ասում՝ մի օր սեփական մեծ տուն կառնեմ և բոլոս միասին այնտեղ կապրենք։ Հիմա հերոսի ընտանիքը՝ 5 հոգով, հանրակացարանային շենքի՝ 28 քառակուսի մակերեսով, համեստ մի բնակարանում է ապրում։

Դա էլ, ինչպես Յուրայի մայրը՝ տիկին Կարինեն է ասում, տանելի է, բայց այն, որ այդ տան դուռն այս մեկուկես տարում իշխանության ներկայացուցիչները գեթ մեկ անգամ չեն բացել, առնվազն, անընդունելի է։

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL