Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ 911 եւ Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետեւանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահի դրությամբ փլուզումներ չկան արձանագրված»։