Search
Close this search box.

Հայտնաբերվել է հողանցման երկաթե սյան վրա կախված քաղաքացու դի

Մայիսի 14-ին, ժամը 20։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում նկատվել է քաղաքացու դի՝ ծառից կախված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին կախված է եղել հողանցման երկաթե սյան վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները քաղաքացու դին (Օ. Ս.) մոտեցրել են (մոտ 2 կմ) երթևեկելի հատված և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Please enter a valid URL