Search
Close this search box.

«Պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով». Տիրան Խաչատրյան

Շատ հաճախ ասում են՝ պատերազմը զինված ուժերի խնդիրն է, բայց պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով։

Այս մասին անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Քաղաքականությունն ինչպես իր ընթացքը վերցնում է, հետագայում էլ պատերազմը վարող ուժերն են այդ ընթացքը տանում, պատերազմում զինված ուժերի կամ ռազմականացված կառույցների դերակատարումը 12–15 % է ընդամենը։ Այստեղ անդրադառնալ զինված ուժերին, առանց անդրադառնալու մյուս աջակից կամ օժանդակող ուժերին, թե ինչպես են իրենց խնդիրները կատարում, կամ կառավարման համակարգը ինչպես է դա կատարում,այդքան էլ ճիշտ չի լինի։ Իսկ զինված ուժերը այսօր էլ ի զորու է այն ձևով լուծել խնդիրները, ինչ ձևով դրանք սահմանվում և դրվում են։

Միայն մի բան պետք է հաշվի առնել, որ խնդիրն առաջադրելուց առաջ, առաջադրողը կամ պատասխանատուն պետք է հասկանա, ում առաջադրում է այդ խնդիրը, կարող է այդ կերպ իրականացնել, թե ոչ։ Կրկնեմ, այս իրավիճակում լայնածավալ պատերազմի մեջ մտնելն անհեթերությոն է, այս առումով էլ պետք է նոր ռազմավարություն մտածել։ Իսկ տեղային, առանձին մասով զինված ուժերը կարող է լուծել իր առաջ դրած խնդիրները»,–ասաց Տիրան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը, կարծես թե անվտանգային ռազմավարություն մշակել է, բայց դա ի՞նչ ռազմավարություն է, երբ դրա գործիքակազմը կյանքի կորող մասնագետների կարծիքը ներառված չէ․ « Սրա հիմնական պատճառն այն է, որ ովքեր դրանով զբաղվել են՝ դրա մասնագետները չեն, կամ օդից վերցրել են ինչ-որ բաներ, չկա այնպիսի տարածաշրջան կամ այնպիսի մի տերություն, որտեղ այնպիսի իրավիճակ ստեղծված լինի, ինչպես մեզ մոտ։ Ուստի այս-կամ այն մոդելով այստեղ ղեկավարվելը սխալ է։ Ինչով անել, վերանայել նյութտեխնիկական բազան, անձնակազմը, որն ամենակարևորն է , ֆինանսները, վերջին հաշվով պետք է հասկանանք, որ իրադրություն է փոխվել և ուսուցման այն ծրագրերը, որոնք նախկինում են գործել, պետք է վերանայվեն, արդյո՞ք վերանայվել են՝ ոչ»։

Please enter a valid URL