«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: Եզրափակչում Ռոզա Լինն իր «Snap» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի: