Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ճիշտ ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ։ Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Sputnik-ը։
«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, պետք է պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի, և Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ` եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»,– ասել է Սարգսյանը։
Արցախի հետագա ճակատագրի մասին հարցին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։