յսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ Կայքի՝ պարզվել է, որ ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր: