Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։
Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։