Search
Close this search box.

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով 3 զոհերը ընտանիքի անդամներ էին. մանրամասներ

Կոտայքի մարզում երեկ՝ մայիսի 12-ին, BMW եւ Mitsubishi Pajero մակնիշների ավտոմեքենաների՝ միմյանց բախվելու հետեւանքով մահացած երեք քաղաքացիները Մրգաշեն գյուղին էին։ NEWS.am-ը համագյուղացիներից տեղեկացավ, որ նրանք ընտանիքի անդամներ էին։

31-ամյա Վաղարշակ Ադիլխանյանը 54-ամյա Սամվել Ադիլխանյանի որդին է, իսկ 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը Սամվել Ադիլխանյանի եղբոր որդին։

Համագյուղացիները պատմեցին, որ Սամվել Ադիլխանյանի մյուս որդուն շտապօգնության մեքենան հիվանդանոց էր տանում, եւ ընտանիքը մեքենայով շտապում էր շտապօգնության մեքենայի հետեւից գնալ։

Նշենք, որ վթարի հետեւանքով կա նաեւ երկու վիրավոր, որոնք մարմնական վնասվածքներով հիմա հիվանդանոցում են։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու հատկանիշներով։

Please enter a valid URL