Search
Close this search box.

Վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում,վստահեցնում եմ՝ կկանգնեցներ ավտոշարասյունը․ ՄԻՊ-ը՝ հղի կնոջ մահվան ելքով վրաերթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։

«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին»,–ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, ով մահացել էր։

Please enter a valid URL