Search
Close this search box.

«Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ». Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ…
Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…»:

Ավելի ավղ նա նշել էր. «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։

Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։

Please enter a valid URL