Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է փոխհատուցելու քաղաքացիներին՝ ոստիկանների կողմից վնասված գույքի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 4-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի տարբեր կամուրջներ փակել էին մեքենաներով, ՀՀ ոստիկանությունը բացեց կամուրջները՝ հաճախ ուրիշի սեփականությունը, գույքը վնասելով:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից պարզաբանում էր պահանջել՝ նշելով. «ՀՀ ոստիկանության աշխատակիցները մի խումբ քաղաքացիների կողմից կամուրջները փակելու ու բողոքի ակցիան կանխելու համար վնասել են ուրիշի գույքը: Ո՞վ է փոխհատուցելու նրանց վնասված գույքի դիմաց»: Ոստիկանությունից ստացել ենք պատասխան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի երկար-բարակ մեջբերումներով, բայց այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից վնասված գույքերի համար ով, երբ է փոխհատուցելու քաղաքացիներին:

Դատելով պաշտոնական պատասխանից, որը Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի անունով է փոխանցվել, կոնկրետ դեպքի օրը ոստիկանական գործողությունները քննության առարկա չեն դարձել, եւ չկա հստակ պատկերացում՝ ոստիկանության որ աշխատակիցը ում գույքն է վնասել, եւ, հետեւաբար, ինչ միջոցներով պետք է հատուցվի՝ պետբյուջեի՞ց, թե՞ համայնքային բյուջեի միջոցներից: Միայն կա հուշում, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են վնասի հատուցման պահանջ ներկայացնել դատարան:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL