Search
Close this search box.

Հայտնի է, թե ովքեր են Մոսկվայում ադրբեջանցիների կողմից դանակահարված հայ եղբայրները

Մոսկվայի «Բաքու Դվորիկ» ռեստորանի մոտ ադրբեջանցի հրոսակների կողմից հարձակման ենթարկված երկվորյակ եղբայրներ Կարո և Կամո Ոսկանյանները, գրում է Infoteka24-ը։ Նշվում է, որ աջ կողմում Կարո Ոսկանյանն է, ով հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք՝ «Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում Baku Courtyard ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։ Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու հաջորդ օրը մահացել է, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, ենթադրաբար 25-30 տարեկան ադրբեջանցի, պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները»,- գրում է ալիքը։

Infoteka24-ի նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշվի կտրոնը չի համապատասխանում կատարված պատվերին։

Please enter a valid URL