Search
Close this search box.

Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանները թանկացել են՝ 2021 թվականից սկսած: Զուգահեռ բնակարանների գները բարձրացան նաեւ մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Մասնագետների խոսքով՝ պատճառը նշված թաղամասերում կառուցվող նորակառույցներն են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 11 հազար 550 դրամով. եթե փետրվարին այն արժեցել է 360 հազար 500 դրամ, ապա մարտին դարձել է 372 հազար 50 դրամ: Այս վարչական շրջանում մի քանի նորակառույց շենք դեռ կառուցման փուլում են գտնվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 316 հազար 100 դրամ, իսկ մարտին՝ 323 հազար դրամ: Սրան զուգահեռ նկատենք, որ բնակարանաշինությունը ակտիվ սկսել է զարգանալ Երեւանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL