«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, որպեսզի ոստիկանները հետ վերցնեն ազատվելու դիմումները։
Մեզ հաջողվեց նրանցից երկուսի անունը պարզել․ մեկը մայորի կոչում ունեցող Խաչիկ Թովմասյանն է, մյուսը՝ ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ անելու են քաղաքական իշխանության մակարդակով, որպեսզի կանխեն այդ հրաժարականները, քանի որ դրանք կարող են դոմինոյի էֆեկտով տարածվել ինչպես ոստիկանության, այնպես էլ ուժային այլ համակարգերի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում