Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է երգիչ Վարդան Ուրումյանը, որը նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: