Search
Close this search box.

Գեղամ Մանուկյանի որդին կալանավորվեց

Քիչ առաջ կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։

Տարոն Մանուկյանը ձերբակալվել էր Գյումրիում օրեր առաջ տարեց տղամարդկանց նկատմամբ տեղի ունեցած բռնության գործով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով։

Փաստաբան Աբգար Պողոսյանն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Տարոն Մանուկյանի կոչը, որում ասվում է. «Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել եւ եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք եւ հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։ Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»։

Please enter a valid URL